fbpx

Միացի՛ր Տեխնո-կրթական ակադեմիայի թիմին

Մեր առաքելությունը մրցունակ և պահանջված մասնագետների պատրաստումն է։ Որակյալ կրթական համայնքի ստեղծման նպատակով մենք փնտրում ենք մոտիվացված, բանիմաց և պրոֆեսիոնալ մասնագետներ: Միացի՛ր մեր թիմին և դարձի՛ր այս նպատակն իրականացնողներից մեկը։

Դիմել հիմա

Ինչ ենք ակնկալում

Գիտելիք

Որակյալ կրթության ապահովան համար մեզ անհրաժեշտ են ամենաժամանակակից գիտելիքներով զինված պրակտիկ մասնագետներ, ովքեր առաջատար են ոլորտում։

Մոտիվացիա

Կրթական ծրագրերի անցկացման ողջ ընթացքում մենք ակնկալում ենք ուսանողների հնարավորությունների առավելագույնս բացահայտում, որի համար անհրաժեշտ է ապահովել ոգեշնչող և ուսուցումը խթանող միջավայր։

Համբերատարություն

Դասավանդման, ուսանողների հարցերի պարզաբանման և անհատական ուղղորդման համար մենք ակնկալում ենք համբերատարություն, աջակցող և դրական միջավայրի ստեղծում։

Պատասխանատվություն

Մենք գնահատում ենք պատասխանատու վերաբերմունքը որակյալ ուսուցման, նյութի գրագետ մատուցման և ուսանողների զարգացման գործում։

Ադապտիվություն

Հաշվի առնելով ոլորտային նորարարությունները և ուսանողների կարիքների բազմազանությունը՝ մենք կարևորում ենք փոփոխությունների արագ յուրացումը և դասավանդման տարբեր մեթոդների արդյունավետ կիրառումը։

Կազմակերպվածություն

Առանցքային կարևորություն ունի կազմակերպվածության բարձր մակարդակի դրսևորումը ուսումնական պրոցեսի պլանավորման, ծրագրի մշակման և դասընթացի անցկացման փուլերում։

Թափուր աշխատատեղեր

Python դասընթացավար

Պարտականություններ

  • Python ծրագրավորման լեզվի դասավանդում,
  • Դասընթացի ծրագրի կազմում, նյութերի պատրաստում, տրամադրում,
  • Ուսանողների առաջընթացի գնահատում,
  • Առաջադրանքների հանձնարարում և ստուգում,
  • Ուսանողների հետ հետադարձ կապի պահպանում

Պահանջվող հմտություններ

  • Python ծրագրավորման լեզվի գերազանց իմացություն,
  • Գիտելիքներն արդյունավետ փոխանցելու կարողություն,
  • Ճկունություն,
  • Միջանձնային հաղորդակցության գերազանց հմտություն,
  • Կազմակերպչական հմտություն,
  • Թիմի կազմում աշխատելու պատրաստակամություն,
  • Աշխատանքում նորարարական մոտեցումների և մեթոդների կիրառում։
Դիմել հիմա

QA դասընթացավար

Պարտականություններ

  • Ծրագրերի որակի ապահովման դասավանդում։
  • Դասընթացի ծրագրի կազմում, նյութերի պատրաստում, տրամադրում
  • Ուսանողների առաջընթացի գնահատում
  • Առաջադրանքների հանձնարարում և ստուգում
  • Ուսանողների հետ հետադարձ կապի պահպանում

Պահանջվող հմտություններ

  • Որակի ապահովման մեթոդների և թեստավորման գործիքների գերազանց իմացություն
  • Գիտելիքներն արդյունավետ փոխանցելու կարողություն
  • Ճկունություն
  • Միջանձնային հաղորդակցության գերազանց հմտություն
  • Կազմակերպչական հմտություն
  • Թիմի կազմում աշխատելու պատրաստակամություն
  • Աշխատանքում նորարարական մոտեցումների և մեթոդների կիրառում
Դիմել հիմա