Graphic Design

Graphic Design

Եթե ունես ստեղծագործ միտք և ցանկանում ես ներդնել այն թվային տիրույթում, ապա այս դասընթացը քեզ համար է։ Գովազդային պաստառների և SMM վիզուալների դիզայն, տպագրական նյութերի՝ այդ թվում այցեքարտերի, բրոշուրների, թռուցիկների ստեղծում․ այս ամենը կկարողանաս իրականացնել գրաֆիկ դիզայնի բոլոր սկզբունքներին համապատասխան՝ Adobe Photoshop և Adobe Illustrator ծրագրերի միջոցով։

30 000 ֏ / ամսական

Դիմել հիմա

Դիմել հիմա

Անուն
Ազգանուն
Ծննդյան օր/ամիս/տարի*
Հեռախոսահամար *
Էլ. հասցե*

Տևողություն

4 ամիս

Դասաժամեր

5 ժամ/շաբաթ

Ձևաչափ

Offline

Արդյունք

Սեփական պորտֆոլիո

Դասընթացը ներառում է

Ներածություն

Թվային դիզայնի հիմունքներ

  • Ռաստեր
  • Վեկտոր
  • Պատկերի թույլտվություն
  • Պատկերի հարաբերակցություն

Գույնի տեսություն

  • RGB / CMYK
  • Գույների համադրությունների տեսակները

Կոմպոզիցիա

  • Կոմպոզիցիայի տեսակները
  • Առաջադրանքներ

Adobe Illustrator

  • Ներածություն
  • Գործիքներ

Adobe Photoshop

  • Ներածություն
  • Գործիքներ

Պատկերակների ստեղծում

  • Պատկերակների տեսակները
  • Պատկերակների ստեղծում Adobe Illustrator ծրագրով

Տառագրություն

  • Տառատեսակներ
  • Տառատեսակների համադրության տեսություն

Պաստառների ձևավորում

  • SMM վիզուալներ
  • Գովազդային պաստառներ

Տպագրական ֆայլերի դիզայն

  • Այցեքարտերի ձևավորում
  • Բրոշուրների ձևավորում
  • Թռուցիկների ձևավորում

Պորտֆոլիոյի ստեղծում

Հաճախ տրվող հարցեր

Ես երբեք չեմ զբաղվել դիզայնով, կստացվի՞ արդյոք ինձ մոտ։

Այո՛, դասընթացի ծրագիրը կազմված է հենց սկսնակների համար՝ զրոյից։

Ի՞նչ տևողությամբ է դասընթացը։

Դասընթացի տևողությունը 4 ամիս է, որին հաջորդում է անվճար նախագծային փուլը՝ 1ամիս։

Ներառու՞մ է արդյոք դասընթացը քննություն։

Այո՛, յուրաքանչյուր ամիս ուսանողները հանձնում են գիտելիքները ստուգող քննություն։

Տրվու՞մ է արդյոք ավարտական վկայական։

Այո՛։ Դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները ամրապնդելու համար ուսանողները ստեղծում են սեփական ավարտական նախագծերը, որից հետո ուսանողներին տրվում է ավարտական վկայական։

Քանի՞ տարեկանից է ընդունելությունը։

Ակադեմիայում կարող են սովորել 16 տարեկանից սկսած։

Ի՞նչ է անհրաժեշտ դասընթացներին մասնակցելու համար։

Ակադեմիայում առկա են անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները։ Ձեզանից կպահանջվի միայն ցանկություն ու ժամանակ։

Ունե՞ք արդյոք օնլայն դասընթացներ։

Ո՛չ։ Ամբողջությամբ օնլայն դասընթացներ առկա չեն, սակայն գործնական առաջադրանքներ չներառող դասերին հնարավոր է ապահովել նաև ուսանողի օնլայն մասնակցությունը։

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել դասընթացին։

Գրանցվելու համար զանգահարի՛ր +374 (55) 25 65 25 հեռախոսահամարին կամ լրացրու առցանց հայտը։

Նոր մեկնարկող դասընթացներ