IT Sales

IT Sales

Այս դասընթացը հիանալի հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ՝ չունենալով որևէ փորձառություն։ Եռամսյա դասընթացի ընթացքում կբացահայտես վաճառքների և մարքեթինգի դերն ու կարևորությունը ցանկացած բիզնեսում, հատկապես՝ ՏՏ ընկերություններում, ողջ խորությամբ կծանոթանաս վաճառքի ամենատարածված գործիքներին, CRM համակարգերին և LinkedIn հարթակին։

Դասընթացն իրականացվում է gHost Services ընկերության համաֆինանսավորմամբ։

150 000 ֏

60 000 ֏

Դիմել հիմա

Դիմել հիմա

Անուն
Ազգանուն
Ծննդյան օր/ամիս/տարի*
Հեռախոսահամար *
Էլ. հասցե*

Տևողություն

3 ամիս

Դասաժամեր

6 ժամ/շաբաթ

Ձևաչափ

Offline

Դասընթացը ներառում է

Վաճառք և մարքեթինգ։ Տարբերություններ վաճառքի և մարքեթինգի միջև:

  • Ի՞նչ է վաճառքը
  • Ի՞նչ է մարքեթինգը
  • «Թիրախային լսարան» հասկացության էությունը
  • Buyer persona-ի դերը բիզնեսում
  • Իդեալական գնորդի կերպարի ստեղծում
  • Սեգմենտավորումը և դրա առանձնահատկությունները B2B-ում

Մարքեթինգի 4P-երը

  • Ապրանքը մարքեթինգում
  • Գին, գնագոյացման ռազմավարություններ և մոդելներ
  • Տեղաբաշխում և մատակարարում
  • Առաջխաղացման տարրերը
  • Մարքեթինգի տեսակները

Վաճառքը և դրա հիմունքները

  • Վաճառք, վաճառքի գործընթացները, տեսակները և ռազմավարությունները
  • Վաճառքի և մարքեթինգի պլանները, նպատակները և գործիքները

Վաճառքի հիմնական տերմինների սահմանումը

  • Տարբեր ոլորտներում հանդիպող վաճառքի հիմնական տերմինները

Տեխնոլոգիաների վաճառք

  • Տեխնոլոգիաների վաճառք և դրա տեսակները
  • Տեխնոլոգիաների վաճառքի ներկայացուցիչները, նրանց ներկայացվող պահանջները և պարտականությունները
  • Կարիերայի առավելությունները տեխնոլոգիական վաճառքի ոլորտում
  • Տեխնոլոգիական վաճառքի հիմնական գործիքները
  • ՏՏ ընկերությունների հիմնական ծառայությունները
  • SaaS ապրանքները և դրանց գնագոյացումը

Հաճախորդների որոնում LinkedIn-ում

  • Ի՞նչ է LinkedIn Prospecting-ը և ինչպես սկսել այն
  • Google Boolean Search
  • LinkedIn Prospecting-ի լավագույն գործիքները
  • LinkedIn Sales Navigator

Սառը զանգերը և դրանց տեխնիկան

  • Սառը զանգերի ռազմավարությունները
  • Սառը զանգերի տեխնիկաները
  • Սառը զանգերի վիճակագրությունը
  • Սառը զանգերը B2B-ում

Նամակները վաճառքում

  • Ինչպե՞ս գրել կատարյալ վաճառքի նամակ
  • Վաճառքի վատագույն հաղորդագրությունների օրինակներ
  • Նամակների արդյունավետության միջին վիճակագրություն

CRM համակարգեր

  • Ի՞նչ են CRM համակարգերը և ինչպե՞ս օգտագործել դրանք
  • Ամեն ինչ customer journey map-երի մասին
  • Լավագույն CRM համակարգերը B2B-ում

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ նախնական գիտելիքներ են անհրաժեշտ դասընթացին մասնակցելու համար։

Անհատական և խմբային աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ է անգլերենի գերազանց իմացություն (B2+)։

Ի՞նչ է անհրաժեշտ դասընթացներին մասնակցելու համար։

Ակադեմիայում առկա են անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները։ Ձեզանից կպահանջվի միայն ցանկություն ու ժամանակ։

Ի՞նչ տևողություն ունի դասընթացը։

IT sales դասընթացի ընդհանուր տևողությունը 3 ամիս է։

Ես երբեք չեմ զբաղվել վաճառքներով, կստացվի՞ արդյոք ինձ մոտ։

Այո՛, ծրագիրը կազմված է հենց սկսնակների համար՝ զրոյից։

Քանի՞ տարեկանից է ընդունելությունը։

Ակադեմիայում կարող են սովորել 16 տարեկանից սկսած։

Ծրագրի ավարտին տրվու՞մ է արդյոք վկայական։

Այո՛, դասընթացի ավարտին ուսանողները հանձնում են ամփոփիչ քննություն, որից հետո տրվում է ավարտական վկայական։

Ինչպե՞ս կարող եմ գրանցվել դասընթացին։

Գրանցվելու համար զանգահարի՛ր +374 (55) 25 65 25 հեռախոսահամարին կամ լրացրու առցանց հայտը։

Նոր մեկնարկող դասընթացներ