Նորագույն տեխնոլոգիաներ
Մշտապես հետևելով ՏՏ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին՝ մենք առաջարկում ենք ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան խոշոր ընկերությունների պահանջարկին համապատասխան ծրագրավորման դասընթացներ:
Մշտապես հետևելով ՏՏ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին՝ մենք առաջարկում ենք ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան խոշոր ընկերությունների պահանջարկին համապատասխան ծրագրավորման դասընթացներ:
Տեխնո-Կրթական Ակադեմիայի կրթական պրոցեսները և առարկայացանկը կազմված է ՀՀ տարածքում գործող ՏՏ կազմակերպությունների հետ հարցումների և մասնագիտական քննարկումների հիման վրա։ Մեր դասախոսներն են Հայաստանում և աշխարհում ճանաչում վայելող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Տեխնո-Կրթական Ակադեմիայում կիրառվում է աշխարհում լայն տարածում ունեցող moodle համակարգը։
Տեխնո-Կրթական Ակադեմիայում կարող են սովորել 16 տարին լրացած բոլոր անձինք։ Ընդունելությունը կատարվում է քննական թեստի միջոցով։ Կրթական ողջ պրոցեսի ընթացքում ուսանողները հանձնելու են փուլային քննություններ և հաջողությամբ ավարտած ուսանողին կհանձնվի հավաստագիր։ Լավագույն ուսանողներին կառաջարկվի աշխատանք։
Զուգահեռ որակյալ կրթական համակարգի, Տեխնո-Կրթական Ակադեմիայի թիմը ձեռնամուխ է լինելու Շիրակի մարզում՝ մասնավորապես Գյումրիում, միջամտել ՏՏ միջավայրում գրագետ և մրցունակ ստարտապների ստեղծմանը։ Կապող օղակ հանդիսանալով ներդրողների և սկսնակ ծրագրավորողների միջև ՝ պարտավորվածություն կկրենք մասնագիտական աջակցություն ցուցաբերել վերջիններիս։
Գյումրու Տեխնո-կրթական ակադեմիայի նպատակն է ժամանակակից գիտելիքահեն և ինովացիոն ենթակառուցվածքներով հագեցած տեխնոլոգիական կենտրոնի ստեղծումը, առաջատար մասնագետների կողմից շատ կարճ ժամանակահատվածում որակյալ և մրցունակ մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը, ովքեր կկարողանան զբաղեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում ՏՏ ոլորտի 3.000 և ավելի թափուր աշխատեղերից մեկը։