Այս հոդվածում մանրամասն կներկայացնենք, թե ո՞վ է վաճառքի մասնագետը, ինչո՞վ է զբաղվում և արդյո՞ք պահանջված է այս մասնագիտությունը։
Ո՞վ է IT վաճառքի մասնագետը
IT վաճառքի մասնագետն այն մարդն է, ով զբաղվում է կազմակերպության պրոդուկտների վաճառքներով։ Վաճառքի մասնագետներ անհրաժեշտ են բոլոր կազմակերպություններում, քանի որ հենց նրանք են հանդիսանում կազմակերպության և պոտենցիալ հաճախորդի միջև կապող օղակը։
Մասնագետի հիմնական պարտավորությունները
IT վաճառքի մասնագետի աշխատանքային պարտականությունների ցանկը կարող է տարբերվել՝ կախված ընկերության գործունեության առանձնահատկություններից: Հիմնական գործառույթները, որոնք պետք է կատարի յուրաքանչյուր վաճառքի մասնագետ, հետևյալն են.
- թիրախային շուկայի սահմանում,
- մրցակիցների վերլուծություն,
- շփում պոտենցիալ գնորդների հետ, տվյալների բազաների ստեղծում և կառավարում,
- վաճառքի ռազմավարության կազմում և արդյունավետության վերլուծություն,
- վաճառքների պլանի կազմում,
- աշխատանքային հաշվետվությունների կազմում և այլն։
Մասնագիտության առավելությունները
Մշտական անձնային և մասնագիտական աճ
Այսօր պոտենցիալ հաճախորդի հետ յուրաքանչյուր փոխազդեցություն սովորելու և կատարելագործվելու հնարավորություն է տալիս։ Վաճառքի գործընթացում բարդությունների հետ առնչվելիս վաճառքի մասնագետները մշտապես զարգացնում են իրենց հաղորդակցման, բանակցելու և խնդիրների լուծման հմտությունները։
Կարիերայի հեռանկարներ
Իրենց կարիերայի ընթացքում վաճառքի մասնագետներն ձեռք են բերում բազմաթիվ ոլորտներում մեծ պահանջարկ ունեցող հմտություններ, ինչը նրանց մասնագիտական առաջընթացի լայն հնարավորություններ է տալիս։ Հաճախորդների հետ ամուր հարաբերություններ կառուցելու և բիզնես նպատակներին հասնելու արդյունքում վաճառքի մասնագետը կարող է դառնալ վաճառքի թիմի ղեկավար, ով պատասխանատու է թիմի աշխատանքի, կոնֆլիկտային հաճախորդների հետ աշխատանքի և թիմի մոտիվացիայի համար:
Աշխատանքի տարբեր ֆորմատներ
Ընկերություններն առաջարկում են աշխատանքի տարբեր ֆորմատներ, ինչպիսիք են՝ վաճառքներ թվային տիրույթում կամ հեռախոսազանգերի միջոցով, աշխատանք՝ ճկուն գրաֆիկով կամ գրասենյակային պայմաններում։
Ինչպե՞ս դառնալ IT վաճառքի մասնագետ
Կան ուսուցման մի քանի տարբերակներ, որոնք կարող են օգնել ձեզ՝ տիրապետել մասնագիտությանը և դառնալ որակավորված վաճառքի մենեջեր.
Բարձրագույն կրթություն
Մարքեթինգի, վաճառքի կամ բիզնեսի կառավարման ոլորտում բարձրագույն կրթությունն ապահովում է վաճառքի և շուկայավարման սկզբունքների հիմնարար գիտելիքներ:
Ինքնուսուցում
Վաճառքի մասնագետները կարող են ինքնուրույն զարգացնել իրենց գիտելիքները՝ ուսումնասիրելով մասնագիտացված գրականություն, դիտելով առցանց դասընթացներ կամ լսելով փոդքասթներ։
Դասընթացներ
Դասընթացները ոլորտում գիտելիքներ և փորձ ձեռք բերելու հարմար և հասանելի միջոց են: Որոշ դասընթացներ տևում են ոչ ավել, քան մի քանի ամիս։ Տեխնո-կրթական ակադեմիան առաջարկում է IT Sales դասընթացը, որը հիանալի հնարավորություն է այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են մուտք գործել ՏՏ ոլորտ։
Այսպիսով, վաճառքի մասնագետը, օգտագործելով հաղորդակցման իր հմտությունները և հասկանալով հաճախորդների կարիքները, կնքում է հստակ և շահութաբեր գործարքներ: Այս մասնագիտությունը պահանջում է ոչ միայն համբերություն և հաստատակամություն, այլ նաև թիմում աշխատելու, տվյալները վերլուծելու և արագ որոշումներ կայացնելու կարողություն։