fbpx

Միայն փորձառու մասնագետներ և ժամանակակից գիտելիք

Մասնագիտական և անձնային աճի լայն հնարավորություն

Առաքելություն

ՏՏ ոլորտում մրցունակ և պահանջված մասնագետների պատրաստում․ այսպիսի առաքելությամբ 2017 թվականի գարնանը Գյումրու Տեխնո-կրթական ակադեմիան սկսեց կրթել իր առաջին ուսանողներին, իսկ 2021 թվականի սեպտեմբերից մենք գործում ենք որպես «Տեխնո-կրթական Ակադեմիա» հիմնադրամ։ Մեր արդյունավետ գործունեության լավագույն վկայությունը դարձան  հայաստանյան և արտասահմանյան տարբեր ՏՏ ընկերություններում աշխատանքի անցած ուսանողների հաջողությունները։ Մենք լիահույս ենք, որ որակյալ կրթությունը ոչ միայն անհատի կյանքի և աշխատանքի, այլև երկրի առաջընթացի գրավականն է։ Նոր մասնագիտության ձեռքբերման ճանապարհին պատրաստ ենք մեր ուսանողներին աջակցել ոլորտում կայանալու և պահանջված մասնագետ դառնալու հարցում։

Դասընթացներ

Մեր կողմից մատուցվող գիտելիքների արդիականության ապահովումն առանցքային նշանակություն ունի։ Այդ նպատակով, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջներից ելնելով՝ ոլորտի մասնագետների հետ պարբերական քննարկումների արդյունքում վերանայվում և թարմացվում են ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդաբանությունը, ինչպես նաև կազմվում են ՏՏ ոլորտում առավել պահանջված նոր կրթական ծրագրեր։

Մասնագետներ

Մեզ մոտ ուսումնական գործընթացն իրականացվում է միայն ոլորտում փորձառու մասնագետների կողմից, ովքեր տիրապետում են դինամիկ զարգացող ՏՏ ոլորտի նորույթներին՝ կիրառելով և ուսուցանելով նորագույն գործիքակազմ։

Հետևողականություն

Տեխնո-կրթական ակադեմիայում ուսանողների գիտելիքները ստուգվում են տնային առաջադրանքների, գործնական աշխատանքների և ընթացիկ քննությունների  գնահատման արդյունքներով։ Դասընթացի ավարտին ուսանողները ստեղծում են իրենց հեղինակային նախագծերը՝ ստանալով հնարավորություն ամրապնդելու ձեռք բերված գիտելիքները։ Ակադեմիայի մենթորների թիմը մշտապես աջակցում է ուսանողներին նաև դասընթացի ավարտից հետո։

Արդյունավետություն

Կրթական գործընթացի բարելավելումը մեր առաջնահերթություններից մեկն է։ Արդյունավետության ապահովման գործում կարևորում ենք ոչ միայն մասնագիտական քննարկումները, այլև մեր ուսանողների կարծիքը։ Նրանցից յուրաքանչյուրը հնարավորություն ունի պարբերաբար գնահատել դասընթացի որակը, ինչպես նաև հանդես գալ առաջարկություններով։ 

Հնարավորություններ

Դիմորդների մասնագիտական կողմնորոշման նպատակով տրամադրվում է անվճար խորհրդատվություն, որի ընթացքում մեր աշխատակիցները պատասխանում են մասնագիտության վերաբերյալ դիմորդներին հետաքրքրող հարցերին՝ ուղղորդելով համապատասխան դասընթացին։ Մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար դիմորդները կարող են մասնակցել անվճար փորձնական դասերին։ Վիրտուալ հարթակի առկայությունը ուսանողներին ընձեռում է նաև ինքնակրթման հնարավորություն՝ տալով մշտական հասանելիություն դասերի տեսաձայնագրություններին և տրամադրված նյութերին։

Ուղղորդում դեպի աշխատաշուկա

Տրամադրելով ժամանակակից գիտելիքներ՝ մեր ուսանողներին նախապատրաստում ենք ոլորտում աշխատելու հեռանկարին։ Աջակցելով գործատուին ներկայանալու, ինքնակեսագրական և մոտիվացիոն նամակ կազմելու և հարցազրույցներին մասնակցելու հարցում՝ մենք նրանց ուղղորդում ենք ակադեմիայի գործընկեր կազմակեպություններ։

Նոր մասնագիտություն ձեռք բերելու հերթն այսօր քոնն է։ 
Գրանցվի՛ր քո նախընտրած դասընթացին և կառուցիր ապագադ հիմնարար և երաշխավորված գիտելիքների հիմքով:

Մեր մասնագետները

Մեր մասնագետները

specialist

Հովհաննես Մարտիրոսյան

Odoo developer

specialist

Տիգրան Մուրադյան

Full stack developer

specialist

Անահիտ Մուրադյան

React.js developer

specialist

Արգիշտի Եգորյան

Backend developer

specialist

Վահրամ Ալեքսանդրյան

JavaScript developer

specialist

Սերյոժա Հարությունյան

Frontend developer

specialist

Արման Գևորգյան

UI/UX designer

Գործընկերներ