4 քայլ դեպի հաջողություն
2 քայլ
Ֆիքսել վերջնաժամկետ
Ֆիքսել վերջնաժամկետ
3 քայլ
Սկսել ՀԻՄԱ
Սկսել ՀԻՄԱ
4 քայլ
Զարգացնել հմտությունները՝ անդադար սովորելով
Զարգացնել հմտությունները՝ անդադար սովորելով
Մեր մասին
ՏՏ ոլորտում մրցունակ և պահանջված մասնագետների պատրաստում․ այսպիսի առաքելությամբ 2017 թվականի գարնանը Գյումրու Տեխնո-կրթական ակադեմիան սկսեց կրթել իր առաջին ուսանողներին։ 2021 թվականի սեպտեմբերից մենք գործում ենք որպես «Տեխնո-կրթական Ակադեմիա» հիմնադրամ։ Մինչ օրս մեզ մոտ սովորել է ավելի քան 600 ուսանող։ Մեր արդյունավետ գործունեության լավագույն վկայությունը հաջողության հասած ուսանողներն են, ովքեր համալրել են հայաստանյան և արտասահմանյան տարբեր ՏՏ ընկերությունների շարքերը։ Details
Մեր մասնագետները
Ուսանողները մեր մասին
Վարդան Գևորգյան
Node.js
«Սովորելու ընթացքում ինձ մոտիվացրել են տնային աշխատանքների նկատմամբ դասախոսների հատուկ ուշադրությունը, անհատական մոտեցումը և թափանցիկ գնահատման համակարգը»։
Ալվարդ Զիրոյան
UI/UX Design
«Ուսանելու ընթացքում մշտապես եղել են բազմաթիվ հարցեր, որոնց համապարփակ պատասխանները միշտ ստացել ենք մեր դասախոսից: Առհասարակ այստեղ կրթական ողջ գործընթացը շատ տրամադրող է։ Առաջնայինը մարդկային շփումն է, և ինձ համար մեծ նշանակություն ունի նաև այն ընկերական միջավայրը և մթնոլորտը, որում սովորում ենք»։
Արմեն Մարտիրոսյան
JavaScript
«Շատ պատճառներ կարող եմ նշել, թե ինչու է Տեխնո-կրթական ակադեմիան ծրագրավորում սովորելու համար լավագույն վայրը: Ամենակարևորներից մեկն այն է, որ մեր դասախոսները գործող ծրագրավորողներ են, ովքեր մեզ են փոխանցում թարմ գիտելիքներ, տեղեկացնում են նորարարությունների մասին»։
Աիդա Հակոբյան
React.js
«Շատ ուրախ եմ, որ հենց Տեխո-կրթականն ընտրեցի։ Այստեղ ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ թե՛ մարդկային և թե՛ տեխնիկական ռեսուրսների առումով, որպեսզի ուսանողները հաջողություններ գրանցեն։ Առանձնահատուկ կուզենամ նշել մեր դասախոսների դասավանդման ձևը և մոտեցումը, որի շնորհիվ երբեք չի եղել մի հարց, որը բաց մնա կամ մի առաջադրանք, որը չկարողանամ կատարել»:
Հասմիկ Բաղդասարյան
HTML/CSS
«Այստեղ բարձր եմ գնահատում մթնոլորտը, ուսանող-դասախոս շփումը, նվիրված և հետևողական վերաբերմունքը։ Դասընթացավարներն ավելի շատ կարծես մեր ընկերները լինեն, ովքեր օգնում են նոր բան սովորել։ Շատ սիրեցի այս անչափ հետաքրքիր ոլորտը և անկախ նրանից՝ կհաջողեմ աշխատել ոլորտում և դառնալ լավ ծրագրավորող, թե ոչ, միանշանակ չեմ փոշմանի դասընթացին մասնակցելու համար»:
Սերյոժա Գրիգորյան
React Native
«Շատ տպավորված եմ դասընթացավարների մոտեցումից և նվիրված աշխատանքից։ Նրանք ջանք չեն խնայում, որ մեզ մոտ ամեն ինչ ստացվի»։
Հարություն Հարությունյան
HTML/CSS
«Այստեղ սովորելու որոշում կայացրել եմ Ակադեմիայի ուսանողներից մեկի խորհրդով։ Երբ ինքս ծանոթացա այստեղ տիրող մթնոլորտին և կրթության որակին, համոզվեցի, որ ճիշտ որոշում եմ կայացրել»։
Գևորգ Ոսկանյան
React.js
«Ուսանողի համար ամենակարևորն իր հարցերի պատասխանը ստանալն է։ Դասընթացի տարբեր փուլերում ինձ տարբեր մասնագետներ են դասավանդել, որոնց մոտեցումը, սակայն, նույնն է՝ տալ ուսանողին առավելագույնը, որպեսզի նա կայանա որպես մասնագետ և գտնի իր տեղն աշխատաշուկայում»։