Գերարագ զարգացող իրականությունում, որտեղ բիզնեսն օրեցօր հանդիպում է տարբեր մարտահրավերների և հնարավորությունների, մարդկային ռեսուրսների կառավարումը դարձել է անհրաժեշտություն։ ՄՌԿ-ն (HRM)  ռազմավարական կարգապահություն է, որը նշանակալի դեր ունի կազմակերպության հաջողության մեջ։ Այս հոդվածում կփորձենք ներկայացնել, թե ինչ է Մարդկային Ռեսուրսների Կառավարումը (HR Management) և ինչու է այն սովորելը հիմա ավելի կարևոր, քան երբևէ:

Ի՞նչ է ՄՌԿ-ն կամ HRM-ը (Human Resources Management)

Մարդկային ռեսուրսների կառավարումը կազմակերպչական գործառույթ է, որն իրականացնող մասնագետը զբաղվում է աշխատակազմին առնչվող հարցերով։ ՄՌԿ մասնագետը պատասխանատու է աշխատակիցների որոնման, մոտիվացիոն սխեմաների զարգացման, աշխատակազմի ուսուցման, վերապատրաստման և որակի բարելավման աշխատանքներում, ինչի արդյունքում երաշխավորվում է կազմակերպության մարդկային ներուժի արդյունավետ օգտագործումը և մոտիվացված լինելը։

Ինչո՞ւ թե՛ մեծ, թե՛ փոքր ընկերություններն ունեն ՄՌԿ մասնագետի կարիք

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետները կենսական նշանակություն ունեն բիզնեսի համար, քանի որ նրանք վերահսկում են աշխատակիցների ընդունման ողջ գործընթացը՝ սկսած հավաքագրումից և աշխատանքի անցումից մինչև զարգացում և ներգրավվածություն: Նրանց ջանքերը նպաստում են արդյունավետ, մոտիվացված և լոյալ աշխատուժի ստեղծմանը, ինչը կարևոր է ցանկացած կազմակերպության հաջողության և կայունության համար:

Որո՞նք են ՄՌԿ մասնագետի հիմնական գործառույթները

1․ Հավաքագրում

Մասնագետի հիմնական գործառույթներից մեկը աշխատակիցների հավաքագրումն է։Այն իր մեջ ներառում է աշխատակիցների որոնում, հարցազրույցների կազմակերպում, ինքնակենսագրականների ստուգում և այլն։

2․ Ուսուցում և որակի բարելավում

Կազմակերպության հաջողության հիմքում ընկած է աշխատակազմի զարգացումը։ Ուստի ՄՌԿ մասնագետը զբաղվում է աշխատակիցների կրթությամբ և հմտությունների զարգացմամբ։ Այն նպաստում է կարիերայի աճին և հնարավորություն է տալիս պատրաստ լինել բոլոր հնարավոր փոփոխություններին։

3․ Աշխատավարձեր և բոնուսային համակարգ

Բացի սահմանված աշխատավարձերից, աշխատակիցներին մոտիվացնում են նաև տարբեր բոնուսներով, օրինակ անվճար դասընթացներ, ազատ գրաֆիկ, առողջապահական ապահովագրություն և այլն։ ՄՌԿ մասնագետը համակարգում է այս բոլոր պրոցեսները, ուսումասիրում շուկան և առաջարկում աշխատակազմին այն, ինչը լավագույնս կնպաստի աշխատակցի մոտիվացիայի աճին։

Ինչո՞ւ ձեռք բերել Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտությունը հիմա

ՄՌԿ մասնագետի հաստիքը ունի լայն ֆունկցիոնալ, ինչը թույլ է տալիս գրանցել մասնագիտական աճ՝ սկսնակ մասնագետից մինչև աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։ Մարդկային ռեսուրսների կառավարումը բազմակողմանի ուղղվածություն է։ Բացի մարդկային ռեսուրսների կառավարումից դուք կսովորեք նաև բիզնեսի տարբեր հմտություններ, աշխատակիցների հոգեբանություն, կկարողանաք աշխատել տարբեր ոլորտներում, քանզի յուրաքանչյուր ոլորտում անհրաժեշտ են աշխատակազմի ղեկավարներ։ Վերջին երկու տարում ՄՌԿ մասնագետների պահանջարկը կտրուկ ավելացել է, ուստի թե՛ սկսնակ, թե՛ փորձառու մասնագետները այս պահին ունեն մեծ պահանջարկ։

Ինչպե՞ս դառնալ ՄՌԿ մասնագետ

Միացիր մեր «Մարդկային Ռեսուրսների Կառավարումը IT-ում» դասընթացին և ձեռք բեր անհրաժեշտ բոլոր գիտելիքները ոլորտում պահանջված մասնագետ դառնալու համար։