fbpx

Աշխատանք փնտրելու ընթացքում կարևոր է կարողանալ ճիշտ ներկայացնել ձեր մասնագիտական հմտություններն ու գիտելիքները․ ինքնակենսագրականի կազմումն այս փուլում ամենակարևոր փուլերից է։Այս հոդվածում կներկայացնենք ինչպես գրագետ կազմել ինքնակենսագրական և աչքի ընկնել այլ թեկնածուների մեջ։

Գրագետ CV-ն իր մեջ պետք է ներառի՝

  • Անուն, ազգանուն 
  • Կոնտակտային տվյալներ
  • Աշխատանքային փորձ 
  • Կրթություն 
  • Համապատասխան հմտություններ

Անձնական տվյալներ

Յուրաքանչյուր ինքնակենսագրական պետք է պարունակի անձնական տվյալներ: Դրանք են՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե, բնակության վայր։ Անգամ եթե դիմում եք հեռավար աշխատանքի համար, կարևոր է նշել, թե որ ժամային գոտում եք գտնվում։

Հաստիք

Եթե դիմում եք հստակ հաստիքի համար, ապա ինքնակենսագրականում նշում եք մասնագիտությունը նույնությամբ։ Տարբեր հաստքիների համար դիմելիս անհրաժեշտ է կազմել տարբեր ինքնակենսագրականներ՝ յուրաքանչյուրի մեջ նշելով համապասխան հմտություններ։

Նկար

Ցանկալի է ինքնակենսագրականում ունենալ նկար։ Այն փաստաթուղթը դարձնում է առավել անձնավորված, սակայն այս դեպքում ևս նկարը անհրաժեշտ է ընտրել առավել ուշադիր։ Լավագույն տարբերակը՝ պորտրետային, նեյտրալ ֆոնով նկարն է, որտեղ պարզ երևում է Ձեր դեմքը։ Նույնիսկ կրեատիվ մասնագետների համար դա լավագույն տարբերակն է։

Աշխատանքային փորձ

Աշխատանքային փորձը առաջինն է, ինչին ուշադրություն են դարձնում HR մասնագետները, ուստի նախկինում ունեցած աշխատանքային փորձը և պարտականություններն անհրաժեշտ է գրել հստակ և համակարգված։Պետք է թվարկել հերթականությամբ՝ սկսելով ներկա աշխատանքից և ներառելով կազմակերպության անվանումը, զբաղեցրած պաշտոնը, ժամանակահատվածը, ինչպես նաև հակիրճ ներկայացնել աշխատանքային պարտականությունները։

Կրթություն

Եթե հաստիքը սկսնակների համար է նախատեսված, ապա առաջին հերթին ուշադրություն է դարձվում կրթությանը։ Նշեք հաստատության ամբողջական անվանումը (փակագծերում կարող եք նշել հապավումը), մասնագիտությունը, ֆակուլտետը և սովորելու տարեթիվը։ Եթե ունեք մի քանի կրթություն, ներկայացրեք  դրանք ներկայից անցյալ։ Այս բաժնում գրում ենք նաև դասընթացների, վերապատրաստումների մասին, եթե դա կապված է նախընտրելի հաստիքի հետ։

Լեզուների իմացություն

Անգամ մեկ օտար լեզվի իմացությունը հաճախ բարձրացնում է ընտրված լինելու հավանականությունը, ուստի կարևոր է նշել այդ տեղեկությունը ևս։ Լեզուների իմացությունը նշում ենք ըստ օտար լեզվի իմացությունը գնահատող ընդհանուր եվրոպական սանդղակի ՝ CEFR-ի (A1-C2):

Խորհուրդներ, որոնք կդարձնեն ձեր ինքնակենսագրականը իդեալական

  • Մի օգտագործեք ոչ պրոֆեսիոնալ էլ․ հասցե օր․ [email protected] — ի փոխարեն անհրաժեշտ է գրել օր․ [email protected],
  • Տառասխալներ․ տառասխաները կդառնան մերժման պատճառ, քանի որ դա ձեր անուշադրության դրսևորումը կլինի,
  • Ինքնակենսագրականի լավագույն չափը 1-2 էջն է, առավել երկար փաստաթուղթը ուղղակի ուշադրության չի արժանանա,
  • Ինքնակենսագրականի լավագույն ֆորմատը PDF-ն է:

Ստորև կարող եք տեսնել գրագետ կազմված ինքնակենսագրականների մի քանի օրինակ։